Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի գազալցակայաններից մեկում հունվարի 19-ին պայթյունի հետեւանքով վնասվածքներ ստացած տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին այսօր հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը: Նա նշեց, որ 32-ամյա Էրիկ Կ.-ն միացված է արհեստական շնչառական ապարատին, ունի բազմաթիվ կոտրվածքներ:

Հիշեցնենք, որ Սասնա Ծռերի փողոցում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազաբալոնը: Պայթյունի հետեւանքով տուժածը գազալցակայանի աշխատակիցն է։

 Նյութի աղբյուրը՝ News.am