Այսօր` հունվարի 20-ին, 55 տարեկան հասակում Լիոնում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։

Այդ մասին նրա ընկերները տեղեկացրել են գործչի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ Սարգիս Հացպանյանը վերջին ամիսներին տեղափոխվել էր Լիոն՝ բուժման նպատակով: Նա հիվանդ էր եւ կյանքի ու մահվան կռիվ էր մղում։

Ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։

Նշենք, որ Սարգիս Հացպանյանը 2008 թվականի փետրվարյան իրադարձություններից հետո կալանավորվել էր: