Երեւանի բնակարններից մեկում հունվարի 21-ի երեկոյան, 26-ամյա աղջկա դի է հայտնաբերվել: Ժամը 00։20-ի սահմանում Երեւանի Սունդուկյան փողոցի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է 26-ամյա Սոսե. Գ.-ի դին:

Ըստ shamshyan.com-ի՝ մահացածն աշխատում էր «Beko» ՍՊԸ-ում՝ որպես դիզայներ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ աղջիկը մահացել է շմոլ գազից։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

 ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ աղջկա մահվան հանգամանքները պարզելու համար: