Երեւանի Իսակովի պողոտայում այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ «Mercedes C» մակնիշի 31 ST 952 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապահի երթեւեկելի մասից, բախվել սյանը եւ «Nissan Tiida» մակնիշի 35 NR 606 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ՝ 1992 թ. ծնված Հ. Ս.):

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ե.-ին, ով անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները փակել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել: