Նախօրեին Գյումրիում տեղի է ունեցել սարսափազդու դեպք: Անհայտ անձինք շան վրա կրակել են, որն արյունաքամ էր լինում անցորդների աչքերի առաջ:

Ինչպես հայտնում է «Հայակական ժամանակը», սարսափելի միջադեպը տեղի է ունեցել Գյումրիի կենտրոնում՝ գրեթե կեսօրին: Օրը ցերեկով «ԳԱԶ-2410» ավտոմեքենայի մեջ գտնվող հանցագործները ականատեսների ներկայությամբ կրակել են շան վրա: Հայտնի չէ, թե այս մարդիկ ովքեր էին:

Թերթը նշում է, որ Գյումրիում շների վրա կրակելը սովորական մեթդ է: Մարդու բարեկամի կյանքը 1000 դրամ է գնահատված:

Վիրավոր շունը արյունաքամ էր լինում անցորդների աչքերի առաջ: