«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն սեթեւեթանքների մեջ է. ՀՅԴ ներկայացուցիչները թեեւ գովաբանում են ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ում առաջադրել է ՀՀԿ-ն, սակայն դեռեւս չեն շտապում հայտարարել, որ կողմ են քվեարկելու: «Մենք կունենանք պաշտոնական հանդիպում, կքննարկենք խնդիրները: Անպաշտոն հանդիպում եղել է, բայց պաշտոնական հանդիպում լինի, կքննարկենք եւ կեզրակացնենք»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, նորմալ է համարել գործընկեր կուսակցության պահվածքը: Միաժամանակ նա ասել է, թե ՀՅԴ-ում նախապես տեղյակ են եղել թեկնածուի մասին, եւ նախնական կարծիքը եղել է բավարար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում