Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով կողարջվել են Ford և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաներ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ չկան։

Վթարի մեջ հայտնված վարորդներն ասել են. «Եթե պատկան մարմինները կատարեին ճանապարհի մշակման աշխատանքներ, ապա այս մերկասառույցը չէր լինի»։ Մի քանի վարորդներ, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց մեքենաները տեղափոխել են դեպքի վայրից:

Աղբյուրի փոխանցմամբ, ավտոմեքենաները ձորը չեն գլորվել, քանի որ կողաշրջվելով բախվել են ծառերին։