«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաղաքական հրահանգ է իջեցվել դատական համակարգին, որպեսզի «Սասնա ծռեր» խմբավորման՝ 2016թ. ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ առանցքային դերակատարություն ունեցած անձանց նկատմամբ դատարանն ամենախիստ պատիժը կիրառի՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման:

Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս գործով դատավորները պնդել են, թե իրենց որեւէ հրահանգ չի տրվել: «Իիիիիի, էս ինչ հեքիաթներ եք ասում, սա որ թիվն է, տենց բան չկա»,- Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` արձագանքել է այս գործով դատավորներից Արտուշ Գաբրիելյանը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ասել է, թե նման բան չի կարող լինել, քանի որ որեւէ մեկը չի կարող ուղղորդել դատարանին: Նույնը պնդել է նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Սպասենք այս գործով դատավարությանը, որի որոշումներն արդեն իսկ կայացված են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում