«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ցանկանում է Արարատ-Երեւան ավտոճանապարհին նոր մեծածախ շուկա կառուցել, որը կլինի Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գործող շուկայի այլընտրանքը:

Նշենք, որ Հովտաշատի շուկայի սեփականատերը պաշտոնաթող գեներալ Մասոն է՝ Գեւորգ Ենոքյանը:

Գրիգորյանը հույս ունի, որ իրեն կհաջողվի գյուղացիներին համոզել առեւտուր անել իր շուկայում՝ այդտեղ ավելի լավ պայմաններ ստեղծելով: Գեւորգ Ենոքյանի շուկայում, որը տնօրինում են նրա քրոջ որդիները եւ ազգականները, գյուղացիներին վերաբերվում են որպես ստրուկների, եւ եթե Գրիգորյանը իր շուկայում գոնե ճորտատիրական կարգեր հաստատի, ապա ավելի առաջադիմական հասարակարգի փոփոխությունը առավել քան ակնհայտ կդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում