«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքի Սարյանի պուրակ կոչվող տարածքը հնարավոր է այլ վարձակալ ունենալ: 1996 թվականից «Կոլորիտ» ՍՊԸ-ն տարածքը վարձակալել է մինչեւ 2015 թվականը:

Արդեն 20 տարուց ավելի նկարների ցուցադրություն կազմակերպող հիմնադրամի նախագահ, «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը բաց նամակ էր հրապարակել, որով ահազանգում էր, որ բաց երկնքի տակ գործող այդ թանգարանը, որը վաղուց դարձել է Երևանի այցեքարտերից մեկը, կարող է փակվել:

Երեւանի քաղաքապետարանը հիմնադրամի հետ չի վերակնքում տարածքի տրամադրման պայմանագիրը: Վարդանյանը նաեւ ակնարկել էր, որ ինչ-որ մեկը աչք է դրել այդ տարածքի վրա:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, պուրակը վարձակալելու մտադրություն ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում