Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ այստե՞ղ է՝ հարցրինք Արմեն Մարտիրոսյանին: «Այո»: Սպասում է, որ Արմեն Սարգսյանը հանդիպմա՞ն հրավիրի՝ որպես արտախորհրդարանական ուժ։ «Ո՛չ»: Չե՞ք մասնակցելու։ «Կառաջարկի՝ կքննարկենք»: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա թեկնածությանը: «Ոչ մի կերպ. Բաբլոյան-2, գուցեեւ լավ գործիչ է, սակայն համակարգը փոխելու` անկարող»: Իսկ ապագա վարչապետի հետ կապված ի՞նչ մտորումներ կան: «Չկան»: Ո՞վ կլինի` ըստ ձեզ: «Էական չէ, էականը՝ թե ուժային կառույցներն ում են «պատկանելու»։ Իսկ արդեն պարզ դարձավ` վարչապետին, հետեւաբար, վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, որը դեռ 15-ից` Սահմանադրությունը փոխելիս, դրան էր գնում: Չնայած ասեմ, որ նույն Սահմանադրությամբ Հայաստանում կարող է 1 օրվա մեջ բան փոխվել, որովհետեւ Սահմանադրությունը հիմա թույլ է տալիս ԱԺ-ում կարճ ժամանակահատվածում հոդվածներ փոխել, այդ թվում եւ` ուժային կառույցներին վերաբերող»: