Երեւանի Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ:

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

ա) գիտությունների դոկտորի աստիճան (պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության),

բ) առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական փորձառություն։

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,

բ) անձը հաստատող փաստաթղթի պատճեն (լուսանկարի, բնակության վայրի նշագրումով էջերի),

գ) գունավոր լուսանկար (35x45 մմ),

դ) աշխատանքային գրքույկի (առկայության դեպքում) (առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձառությամբ) պատճենը,

ե) թեկնածուի համառոտ ինքնակենսագրություն,

զ) զինվորական գրքույկի (կամ զինապարտության մասին փաստաթղթի) պատճենը, եթե թեկնածուն զինապարտ է,

է) գիտական աստիճանի (պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության դոկտորի) վկայականի պատճենը,

ը) հրատարակված աշխատությունների, հոդվածների և հրապարակումների համառոտ մատենագիտությունը,

թ) Մատենադարանի զարգացման 5-ամյա ծրագիր՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ու փաստաթղթերը ներկայացնել մինչև 2018 թ. փետրվարի 23-ը (ներառյալ), ժամը 17:00-ը (բացի կիրակի և երկուշաբթի օրերից) Մատենադարանի խորհրդի քարտուղարին։

Հասցեն՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 53, Մատենադարանի նոր մասնաշենք, 3-րդ հարկ, ընդունարան, հեռ. 51-30-00։

Մրցույթը տեղի կունենա 2018 թ. մարտի 6-ին, ժամը 11:00-ին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գիտական մասնաշենքում (Մաշտոցի պող. 53)»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը: