«Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» օդային բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննության արդյունքում խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կայքի տեղեկություններով՝ իրավապահները օպերատիվ տեղեկությունների արդյունքում զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երեւան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ, 21-ամյա Ալեքս Ավասաֆիի եւ Երեւան քաղաքի Վրացական փողոցի բնակիչ, 20-ամյա Լիզա Հարությունյանի կողմից արտահանվող առաքանին՝ խորոված պատրաստելու համար սարքը։

Զննման արդյունքում նշված սարքի միջից հայտնաբերվել են 2 հատ մետաղական դետալներ, որոնց մեջ թաքցված են եղել շուրջ 7 կգ եւ 1 կգ կշիռներով մուգ շագանակագույն «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Հհայտնաբերվածը ենթարկվել է փորձաքննության, եւ պարզվել է, որ այն առանձնապես խոշոր չափերով՝ 7597.45 գրամ հաստատուն կշռով «ափիոն» տեսակի թմրամիջոց է։

Ա. Ավասաֆը եւ Լ. Հարությունյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել են։

Ավասաֆը սովորում է Երեւանի Պետական բժշկական համալսարանում, իսկ ապրանքը արտահանվում էր Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաք։