Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը, որը ամենակարեւոր եւ սիրված տոներից է:

1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը:

1992 թվականի հունվարի 28-ին կայացվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական որոշումը, դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:

Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, որը համընկավ արցախյան պատերազմի ակտիվ փուլի հետ: Այդ շրջանում երկրի, ինչպես նաեւ ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում էին կամավորական ջոկատները: