Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 28-ին, ժամը 21:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտայում «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lada Priora» մակնիշի 71 PX 700 պետհամարանիշի (վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Թ.) եւ «Toyota Cemry» մակնիշի 77 MG 077 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ՝ 26-ամյա Մ. Ղ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada Priora» վարորդը եւ ուղեւորներ՝ 33-ամյա Կ. Ք.-ն, 30-ամյա Կ. Ս.-ն տեղի ուժերով տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել եւ փակել են ավոմեքենաների գազի բալոնների փականները: