Էստոնիայում մի ավտոսիրող վաճառքի է հանել իր՝ արտաքնապես ВАЗ-2105 VFT-ի նման մրցարշավային մի մեքենա։ Սեփականատերը պնդում է, որ դա հենց օրիգինալ ВАЗ-2105 VFT է և արտադրվել է 1994 թ.-ին։

Մեքենայի արժեքն այս պահին գնահատվել է 10.000 եվրո կամ 678.000 ռուբլի, ինչը 300 կմ վազքով մեքենայի համար բավական էժան գին է։

Lada VFTS-ի մրցարշավային տարբերակի թափքի տակ 4 մխոցանի շարժիչ է՝ 160 ձիաուժ հզորությամբ։ Իր 920 կգ քաշի համար այս մեքենան բավական էներգահագեցած է։ Այդ մոդելները հավաքել են անցած դարի 80-90-ական թվականներին, Վիլնյուսում։ Պաշտոնապես հայտնի է, որ արտադրվել է 200 օրինակ մեքենա։