«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի Դավոս այցը շարունակում է քննարկման առարկա մնալ:

Վարչապետը Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, հասցրել է հանդիպել մի շարք պետությունների իր պաշտոնակիցների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Կարեն Կարապետյանը Շվեյցարիա այցի ժամանակ զբաղվել է նաեւ իր անձնական բիզնեսի խնդիրներով:

Գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանի ընտանիքը թանկարժեք ժամացույցների արտադրությամբ է զբաղվում, որի մեխանիզմները հիմնականում ներկրվում են հենց Շվեյցարիայից, իսկ Հայաստանում զբաղվում են դրանց հավաքմամբ: Խոսքը «Կրբեդանց» ՓԲԸ-ի մասին է, որը մաս է կազմում Շվեյցարիայում գրանցված եւ տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունեցող Kerbedanz բրենդի:

Հավելենք, որ ընկերության անվանումը վերցված է Կարապետյանների ազգանվան՝ ղարաբաղյան արտասանության տարբերակից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում