Իտալիայի ոստիկանությունը ցանկացել է ձերբակալել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում»: