Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի մահվան պատճառը ըստ դիահերձման արդյունքների՝ դատաբժիշկները նշել են ինսուլտը: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փորձագետներին ուղղվել են մի շարք հարցեր՝ պարզելու մահվան բոլոր հանգամանքները:

Նշենք, որ հունվարի 25-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր « Գոռ Առաքելյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշենք, որ Գոռ Առաքելյանը հայտնի էր Վերնիսաժում կրակոցների գործով: Նա մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 6.5 տարվա ազատազրկման: Ազատ էր արձակվել վերջերս՝ Սերժ Սարգսյանի ներումով: