Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում երեկ մահացել է 19-ամյա ծննդկան Լ.Խ.-ն:

Ծննդկանի հարազատները «Էրեբունիում» կորցրել են ինքնատիրապետումը, մեծ աղմուկ բարձրացրել եւ ջարդուփշուր արել պատահած առարկաները:

Թե ինչից է մահացել 19-ամյա ծննդկանը, ինչ խնդիրներ են առաջացել, ինչ են արել բժիշկները՝ նրա կյանքը փրկելու համար, որտեղից էր երիտասարդ աղջիկը, պարզել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը: