«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ծառուկյան» խմբակցությունը ամբողջ կազմով բոյկոտել էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը: Խմբակցությունը հանձնաժողովում ներկայացված է հինգ անդամով, այդ թվում՝ հանձնաժողովի փոխնախագահ Արգամ Աբրահամյանը եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բոյկոտի պատճառը հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի պահվածքն է, ով ոչ միայն ամեն ինչ անում է «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած նախագծերը մերժելու համար, այլ վերջերս անդրադառնալով Միքայել Մելքումյանի ներկայացրած նախագծերից մեկին՝ հայտարարեց. «Նույնիսկ տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը նման մակարդակի նախագիծ չէր կարող ներկայացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում