«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատասենյակում ո՞ւմ նկարն է փակցված՝ հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Սերժ Սարգսյանի»: Սերժ Սարգսյանի աշխատասենյակում ո՞ւմ նկարն է փակցված՝ հարցրինք նախագահականի մեր զրուցակցին։ «Ինչպես նկատել եք` ոչ մեկի»:

Վարչապետական կառավարմամբ երկրներում` Միացյալ Թագավորությունում` թագուհու, Գերմանիայում նախագահ Շտայնմայերի նկարներն են կախված, Հայաստանում ապրիլի 9-ից հետո, վարչապետ դառնալու դեպքում, Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանի նկա՞րն է փակցնելու, դուք էլ Սերժ Սարգսյանի նկարը հանելու եք, Արմեն Սարգսյանի նկարո՞վ եք փոխարինելու՝ հարցրինք ՀՀԿ-ական պաշտոնյային:

«Պետական խորհրդանիշներն են` դրոշն ու զինանշանը. երկրի ղեկավարների նկարների առկայությունը խորհրդանիշների կողքին պարտադիր նորմ չէ, այլ քաղաքական ձեւավորված ավանդույթ՝ ոչ ավելին։ Ո՛չ, չենք հանելու»: Բա Արմեն Սարգսյանը չի՞ նեղանա: «Մի տառապեք, չի նեղանա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում