Թուրքիայի Այդն նահանգի Սոքեի շրջանում 17–ամյա Է.Յ.–ն հորը սպանելու մեղադրանքով ձերբակալվել է։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ աղջիկը ոստիկանությունում պատմել է, որ վերջին 2 ամսում հարազատ հայրը մի քանի անգամ իրեն բռնաբարել է։

«Այսօր, երբ աշխատանքից եկավ, փորձեց նորից բռնաբարել։ Ես էլ տանը գտնվող որսորդական հրացանով սպանեցի նրան»,–ոստիկանությունում ասել է աղջիկը։