«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքի նախագիծը: Այդ օրենքով կարգավորվելու է ինչպես անվտանգության խորհրդի կազմավորման կարգը, այնպես էլ լիազորությունների շրջանակը:

Օրենքի նախագծից երեւում է, որ նախագահ Սարգսյանը ցանկանում է ապագա վարչապետին, այսինքն՝ իրեն, վերապահել այնպիսի լիազորություններ, որոնք կերազեր ցանկացած նախագահական հանրապետության նախագահ, միապետ կամ նույնիսկ բռնապետ:

Նա ցանկանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հետ կապված հարցերում ունենալ բացառիկ լիազորություններ: Սերժ Սարգսյանը ընտրել է նաեւ այն մարդկանց շրջանակը, որոնց հետ պատրաստվում է որոշումներ կայացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում