«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատում ազատվում են Հովիկ Աբրահամյանի վերջին կողմնակիցներից։ Երեկ տեղեկացանք, որ Արտաշատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին են պարտադրել ազատման դիմում գրել։ Սահականուշ Հովհաննիսյանը մարզպետարանի հնաբնակներից է՝ միջին տարիքի կին, Հովիկ Աբրահամյանի՝ Արարատի մարզպետ աշխատելու տարիներին եղել է մարզպետարանի գործավարը։ Նրա փոխարեն նշանակվել է ավագանու անդամ Արմեն Դերմոյանը, որը Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդիների ընկերն է։

Արարատի մարզպետի եւ նրա եղբոր՝ Ավշարի Գրիգորյանների հետ քավոր-սանիկ Գազի Հովոյի որդիները վերջին ամիսներին իրենց ընկերներին նշանակում են տարբեր պաշտոնների, Ղազարյանի որդիներից մեկն էլ վերջերս նշանակվեց Արտաշատի քաղաքապետի տեղակալ, մյուս ընկերը՝ մարզադպրոցի, երրորդը՝ կարատեի դպրոցի տնօրեն եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում