Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 06:07-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Թալին ավտոճանապարհին` Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի 34 AP 603 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: