Yelaket.am-ը գրում է.

1. Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու, հանդիպումներ և հարցազրույցներ: Այս թեմայի մասին շատ չեն խոսի, որովհետև արդեն ամեն ինչ ասված է ու երրորդ անգամ են նույն թեմաները թևածում մեր հասարակության մեջ: Մի քիչ համբերենք և նախագահ նշանակվելուց հետո արդեն կարելի կլինի խոսել նրա արածի և չարածի մասին:

2. «Կրեմլյան» զեկույցում ներառված էին ՌԴ ամենահարուստ մարդիկ այդ թվում ՌԴ քաղաքական և բիզնես էլիտայի հետ կապ ունեցող հայազգի գործարարները: Այս հարցը քննարկվեց նաև Հայաստանում: Չենք, կարծում, որ այն այսպիսի լայն արձագանք կունենար մեր հասարակությունում, եթե այնտեղ հայեր չլինեին, բայց այնտեղ գոյություն ունեցող անուններն այդքան էլ էական չեն, բուն երևույթն այսպես թե այնպես առնչվում է ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ պետություններին, եթե որևէ միության մեջ որևէ պետության հետ կապված, իսկ այս դեպքում այդ պետությունը փաստացի այդ միությունների լիդերն է, խնդիր է առաջանում, դա ածանցվում է մնացած անդամ պետությունների վրա: Այս դեպքում չնայած, հետևանքները հիմնականում զգացնել չեն տա:

3. Անցնող շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից է իհարկե, Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին և իր «Ուժերի Զարթոնք» գրքի հայերեն տարբերակը: Բազմաթիվ պատճառներ կարելի է նշել, թե ինչու այդ գրքի շնորհանդեսը տարբեր վայրերում արգելվեծ, բայց մի բան պարզ դարձավ, որ նախկին նախագահի և նախկին նահանգապետի կերպարը Հայաստանում ոչ միանշանակ է ընդունվում և նրա մասին նեյտրալ կարծիք ունեցողներ գրեթե չկան, կա՛մ սիրում են կա՛մ ոչ, բայց երկու դեպքում էլ պետք է փաստել, որ իր կյանքի էմոցիոնալ դրվագներով Սահակաշվիլին կարողանում է նյարդայնացնել շատ շատերին և սիրել շատ շատերի կողմից:

4. Ճարտարապետական կռիվն այս շաբաթվա ամենակարևոր թեմաներից մեկը ստացվեց, նախ ՌԴ-ում ադրբեջանական քաղաքականության քարոզիչ Մարկովը խոսեց Նժդեհի արձանի մասին ու մեր մոտ կրքերը թեժացան և ևս մեկ անգամ օգնեցին այդ «քաղաքգետին» ի կատար ածել իր մտածածծը, երկրորդը Խաչով շենքն էր, որի թեման կրոնական բախումների առարկա դարձավ և քչերը միայն խոսեցին դիզայնի մասին, այնինչ պետք էր խոսել բացառապես դիզայնի մասն, բայց հույս ունենք մի օր առաջադեմ հայացքները չենք շփոթի չակերտավոր առաջադիմության հետ և վերջապես Արամ Մանուկյանի արձանը, որը այդպես էլ չհասկացվեց, ինչո՞ւ է այդպիսի տեսքով: Դե գաղաարը պարզ էր, բայց մի թե չէր կարելի ավելի ճիշտ դիզայն մտածել ու ավելի բարձ կատարողականությամբ հանդես գալ, ի վերջո պետական գումարներով է այդ ամենը արվելու, իսկ այդ գումարները մեր հարկերից են գոյանում և մեզ պետք է մեզ հարմար ու Արամ Մանուկյանին ճիշտ բնորոշող արձան:

5. Կառավարության նիստերը դռնփակ ակնցկացվեն, այսպիսի անմեղ վեռնագրով սկսվեց մեր քաղաքական առօրիաներից մեկը, իսկ հիմա ամեն օր այդ վերնագրի ներքո են արթնանում և քնում մեր քաղաքական էլիտան, պետական գործիչները, հասարակական շրջանակները, լրագրողները և իշխանությունը: Մինչև հիմա ու դեռ մեկ երկու ամիս այդ նիստերը բաց են՝ գնաճ չկա՞, արտագաղթը վերացե՞լ է, աշխատավարձները բարձրացե՞լ են, թոշակներն էլ աստղաբաշխական թվերի՞ են հասել: Ինչպես նկատում եք ոչ, այնպես որ բաց թե փակ էական չէ, մի բան պարզ է մենք սիրում ենք քննարկել ոչ էական հարցեր: