Փետրվարի 4-ին, գիշերը, ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի քանի մերկապարուհիների։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք բերման են ենթարկվել Էրեբունի վարչական տարածքի Խաղաղ Դոնի 2/1 հասցեում գործող գիշերային ակումբից։

Կայքի տեղեկություններով՝ նշված գիշերային ակումբը հանրությանն ավելի շատ հայտնի է «Դարիկնոց»։

Գիշերային ակումբը գրանցված է «Դուստր Օլգա» ՍՊԸ-ի հաշվեկշռում, եւ նշված հյուրանոցային համալիրի հյուրասենյակներում նշված անձինք գումարի դիմաց զբաղվել են մարմնավաճառությամբ, եւ նրանց այդ «կուպեները» տրամադրել է «Դարիկո» մականվամբ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհի՝ 67-ամյա Դարիկո Պիշնայան։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։