«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը չնայած պաշտոնապես չի հայտնել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր համաձայնության մասին, սակայն ակտիվորեն զբաղված է երդմնակալության արարողության նախապատրաստությամբ:

Սարգսյանն անգամ հասցրել է պատրաստել այդ միջոցառման հրավիրյալների ցուցակը, որը կարող է գլխավորել Մեծ Բրիտանիայի թագավորության արքայազն Չարլզը:

Այսպիսով, Արմեն Սարգսյանն ուզում է իր բովանդակությամբ «դատարկ» ինչ-որ արտաքին բովանդակություն հաղորդել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում