Yelaket.am-ը գրում է.

1.Դեռ 19-րդ դարում ԱՄՆ-ն և Ցարական Ռուսաստանը օրենքներ ընդունեցին, որով արգելում էր ստրկատիրությունը, այդ օրենքը ԱՄՆ-ում բերեց Հյուսիսի և Հարավի պատերազմի, բայց, ի վերջո, մարդիկ ձերբազատվեցին ստրուկ պահելու վատ սովորությունից: Բայց արի ու տես մեր երկրում 21-րդ դարում կա «ՍԱՍ» սուպերմարկետ, որտեղ նոր ձևավորվում է կոնկիստադորների մի աստղաբույլ, որոնք բավականին վերջերս բացահայտել են ստրկատիրական կարգերը և «ՍԱՍ» սուպերմարկետում այդ ամենը կիրառում են: Ո՛չ, բնավ չենք վիրավորում աշխատակիցներին, բայց անմարդկային է, երբ մարդկանց աշատեցնում են 6 օր 10 ժամով, ընդ որում, գիշերը առանց հավելավճարի, իսկ տոն օրերին օրենքով նախատեսված կրկնակի աշխատավարձի փոխարեն ոչինչ էլ չեն տալիս, դե, օրենք խախտելով ու աշխատողներին չվճարելով և անմարդկային պայմաններում աշխատեցնելով, բոլորս էլ կարող են սուպերմարկետներ ունենալ: Ի՞նչ են նշում ՍԱՍ-ի PR պատասխանատուները աշխատանքի հայտարարություն գրելիս՝ «Փնտրվում է ստրուկ, ցածր աշխատավարձը երաշխավորված է»:

2.Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են: Պետք չէ այս քայլը կապել հայաստանյան ընտրությունների հետ: Ադրբեջանի թագավորական կլանը ունի բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնք այլևս հնարավոր չէ պահել միայն Արցախյան պատերազմի վրա հղվելով, ադրբեջանցի պաշտոնյաների և նույն թագավորական ընտանիքի անդամների անունները փայլատակում են աշխարհի օֆշորներում և այս ամենը բնականաբար պայթունավտանգ իրավիճակ է ստեղծել մեր ոխերիմ բարեկամ երկրում, իսկ քաղաքական ընտրությունները մարդկանց ուշադրությունը այս կամ այն հարցերից շեղելու հարմար առիթ են: Ըստ սահմանադրության, Ադրբեջանում նախագահ կարելի է ընտրվել անսահմանափակ անգամներ, այս դեպքում Ալիև կրտսերը ոչինչ չի կորցնում, գուցե իմիտացիա անեն, և մոտ տաս տոկոս պակաս ձայն հավաքի, գուցե 99 տոկոս ձայն ունենա բռնապետը, բայց դրանից էությունը չի փոխվելու, իրավիճակն է որոշ ժամանակով հանդարտվելու:

3.«ԵԼՔ»-ի երթը ձևի և տեղի պարագաներում ճիշտ էր ընտրված, բայց կատարողականը դեռ թույլ է: Իհարկե, վատ է, որ թանկացումների դեմ երթը սակավամարդ է: Փաստորեն մարդիկ լավ են ապրում, իսկ այս պարագայում կարելի է թանկացնել ու թանկացնել:
Դե, իշխանավորները միս կուտեն, իսկ սովորական մահկանացումները՝ կարտոֆիլ, բայց առանց կարագ, դե կարագը թանկ է: «ԵԼՔ»-ը ևս մեկ անգամ պետք է վերանայի հավաքներ և երթեր կազմակերպելու իրենց մեթոդաբանությունը և իրենց պայքարին միացնի արտախորհրդարանական ուժերին և նրանց հրավիրի ոչ թե մամուլի միջոցով այլ անձնական շփումների ու այցելությունների: «ՖԲ»- ով արդյունքի չես հասնի քաղաքական դաշտում:

4.Մեկ շաբաթ է ինչ խոսվում է կառավարության նիստերը դռփակ անկցկացնելու մասին: Պարզ է չէ, որ նույն բանն են կրկնում տարբեր մարդիկ, ավելին՝ նույն բանն են կրկնում նույն մարդիկ: Եթե կա այլ, նոր առաջարկ խնդրեմ: Երկու թև է պտտվում՝ սա ժողովրդավարությանը դեմ է, շատ ժողովրդավարական պետություններում նիստերը դռնփակ են: Թատերագետներից մինչև խառատներ ու ֆիզիկ-մաթեմաթիկոսներ հայտնեցին իրենց հեղինակավոր կարծիքը: Այսպիսի մի ալիք էլ մեզ սպասվում է դռմփակ նիստերի մասին օրենքի նախագծի ընդունումից հետո: