«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային ակումբ կունենա: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այդ ուղղությամբ աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են:

Այն, որ Ծառուկյանը այսուհետ հատուկ ուշադրություն է դարձնելու ֆուտբոլին, երեւում է նաեւ նրանից, որ ՀԱՕԿ-ի կողմից կառուցվող ծաղկաձորյան նոր մարզաբազայում լինելու է նաեւ ֆուտբոլային խաղադաշտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում