«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների խոշորացման հերթական փուլը կսկսվի ապրիլին` նոր կառավարության ձեւավորումից հետո։ Հերթն Արարատի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերինն է՝ մեզ ասաց տարածքային կառավարման փոխնախարար, խոշորացման հարցերով զբաղվող Վաչե Տերտերյանը, չմանրամասնելով գործընթացը։

Բանն այն է, որ այս մարզերում տեղական իշխանիկները փորձում են հնարավորն անել՝ իշխանությունից չզրկվելու համար։ Օրինակ, Ավշարի Գրիգորյան եղբայրներն ամեն ինչ անում են, որ իրենց հայրենի Ավշար գյուղը չմիավորվի որեւէ խոշոր համայնքի հետ, այլ հակառակը՝ փոքր գյուղերը միանան Ավշարին, որ իրենց կալվածքը մեծանա։

Հիշեցնենք, որ վաղնջական ժամանակներից Ավշարի գյուղապետը պատգամավոր եւ մարզպետ Գրիգորյանների երրորդ եղբայրն է՝ Սուրիկը։ Սակայն տեղեկություն կա, որ, նախնական որոշման համաձայն, Արարատ քաղաքին են միանալու Արարատ, Սուրենավան, Արմաշ, Երասխավան եւ Ավշար գյուղերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում