«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ին դուր չի եկել կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի վերջին հայտարարությունը, որտեղ ոչ միայն քննադատել էին երկրում տիրող իրավիճակը, այլեւ առաջարկների մեջ մատնանշել ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու անհրաժեշտությունը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ այս հայտարարությունը որակել է շահարկում` հավելելով, որ իրենք ԸՕ-ն չեն փոխի եւ ռեյտինգային ընտրակարգը չեն հանի:

«Մենք նախքան կոալիցիա ձեւավորելու ժամանակաշրջանում նաեւ նման խոսակցություններ բանակցությունների ընթացքում ունեցել ենք: Սովորաբար քաղաքական ուժերը միշտ ցանկանում են այն լավը, ինչ իրականացվել է գործունեության ընթացքում վերագրել իրենց, իսկ վատը թողնել կոալիցիայի անդամ մյուս քաղաքական ուժին: Սա ընդունելի չէ որեւէ քաղաքական ուժի համար, եւ կարող եմ ասել` եւ՛ լավի, եւ՛ վատի համար պատասխանատու են կոալիցիոն քաղաքական ուժերը` երկուսը միասին»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում