Երեկ՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի թիվ 3 տան տանիքում հդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել է չորս մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ կարողացել են կանխել կրկաի տարածումը հարեւան տներ եւ արդեն ժամանած հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են առաջացած հրդեհը:

Հրշեջներին ու քաղաքացիներին հաջողվել է կրակն ամբողջությամբ մարել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել: