Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ազատամարտիկների և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում բախվել են Porsce Cayenne մակնիշի 08 AM 077 համարանիշի, Mitsubishi մակնիշի 359 ՍԼ 25 համարանիշի և Mercedes GLE մակնիշի 05 GԼ 505 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման հետևանքով Mercedes-ի առջևի աջ կողմի անվահեծանը պոկվել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Porsce Cayenne-ը ճանապարհի թույլատրելի հատվածում է կայանված է եղել, իսկ Mitsubishi –ի վարոդն էլ հարվածի հետևանքով ավտոմեքենայից դուրս է շպրտվել և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։