Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր կարգավորել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:

«Բուլղարիայի դիրքորոշումը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաեւ ԵՄ-ի աջակցությամբ»,- հայտարարեց Բուլղարիայի նախագահը:

Նա միաժամանակ ընդգծեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ակտիվ երկխոսության կարեւորությունը: «Երկխոսությունը պետք է ավելի փոքր աստիճանով հիմնված լինի զգացմունքների եւ ավելի մեծ աստիճանով իմաստնության վրա»,- նշեց Ռադեւը՝ հավելելով, որ Բուլղարիան, որպես ԵՄ նախագահող երկիր, կնպաստի այս դիրքորոշման իրականացմանը: