Ներկայումս էներգետիկ ոլորտում լավ համագործակցություն ենք ձեւավորել Հայաստանի հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի պետհամալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում իրանագիտության դասասենյակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին՝ հույս հայտնելով, որ առաջիկայում երրորդ բարձրավոլտ գիծը շահագործման կհանձնվի:

Նրա խոսքով, այդ էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը գազ կստանա Իրանից:

Դեսպանը նշեց, որ եթե Հայաստանին հաջողվի Իրանի հարեւան պետություններից գազ ներկրել, Իրանը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ այդ գործընթացում. «Մենք պատրաստ ենք հարմար գներով գազ վաճառել Հայաստանին: Այս հարցը քննարկվում է, եւ ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք»,- նշվեց Սաջադին: