Երեւանի Մալականի այգում այսօր՝ փետրվարի 12-ին, կախված երիտասարդի դի է հայտնաբերվել: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ահազանգը ստացվել է այսօր ժամը 14:15-ին: Դեպքի վայրում հայտնաբերվել է 1991թ. ծնված երիտասարդի դի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երիտասարդը գրություն է թողել, որով մորն ու կնոջը խնդրել է լավ նայել երեխային:

 Նյութի աղբյուրը՝ News.am