Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող Airbus A321-ը վառելիքի պակասի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել, հաղորդում է RenTV-ն:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմը Pan-Pan հրատապ ազդանշան է ուղարկել: Խոսքը վթարային իրավիճակի մասին է, որտեղ անհապաղ օգնություն չի պահանջվում:

Օդաչուները հաղորդել են վառելիքի պակասի մասին, դրա համար դիսպետչերները ինքնաթիռի վայրէջքի համար արտահերթ մուտք են ապահովել: Ըստ հեռուստաալիքի՝ ուղեւորատար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: