Բաքվի հիստերիկները հրաշալի կերպով գովազդում են Լեռնային Ղարաբաղի մասին բլոգերների պարտասրած ֆիլմը: Այս մասին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Ես անսահման ուրախ եմ, որ իմ անտաղանդ կալանավորումը նպաստեց Լեռնային Ղարաբաղում տուրիզմի զգալի աճին: Նաեւ ուրախ եմ, որ իմ անունը երկար տարիներ «կպավ» Ադրբեջանին՝ սեւացնելով նրա վարկը եւ դա դեռ երկար է շարունակվելու եւ ավարտվելու է ՄԻԵԴ-ում այդ երկրին սպանության փորձի մեղադրանքով: Հայցն արդեն ներկայացված է:

Այնուամենայնիվ, խնդիրը քաղաքականություն չէ: Ճիշտ չեմ համարում, որ իշխանություն ստացած մի խումբ բանդիտներ, որոնք կապված են կլանային ու հաշվարկով ամուսնություններով, իրենցով են արել ադրբեջանցի ժողովրդի նավթային ռեսուրսները, թելադրում են ամբողջ աշխարհին թե որտեղ ճանապարհորդել:

Իսկ այդ հրաշալի տարածաշրջանի պատկանելիությունը կորոշեն հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները, ոչ թե իսրայելցի կամ լիտվացի բլոգերները: Մենք սովորական տուրիստներ ենք, ընդամենը շրջում ենք ամբողջ աշխարհով եւ պատմում գեղեցկությունների մասին այլ մարդկանց: Իմ լիտվացի եւ լատիշ ընկերները արդեն մի քանի շաբաթ է, ինչ ավարտել են Լեռնային Ղարաբազի մասին պատմող ֆիլմը: Իմ կարծիքով, ֆիլմը շատ պրոֆեսիոնալ է ստացվել: Անգամ դժվար է հավատալ, որ այն ստեղծել են սեփական ռեսուսրսներով եւ ուժերով: Ուրախ եմ, որ տղաների մոտ ստացվել է»,-գրել է Լապշինը:

«Երբեմն զվարճալի է Google_ում որոնել մեր կամ ձեր անունները ադրբեջանական գրելաձեւով: Օրինակ, իմ ազգանունը ռուսաց լեզվի դեմ պայքարի այդ մարտիկները գրում են «Lapşin»: Այնպիսի «գլուխգործոցներ» են հանդիպում, որ բրեժնեւյան ժամանակների անհեթեթությունները շատ մեղմ են թվում: Նրանք իսկապես մտածում են, որ եթե սուտը գրել ադրբեջաներենով, ապա ոչ ոք բացի իրենց բնակիչներից այդ մասին չի՞ իմանա: Ռուսերենով նրանք ավելի կոկիկ են գրում՝ ընտրելով արտահայտությունները: Բաքվի հեռուստառադիոընկերության կայքում գրում են, իբր, ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը, ով իր ընկերների հետ նկարահանել է այդ ֆիլմը, հայկական քարոզչության աշխատակից է, առասպելական քաղաքական պատվերներից մեծ գումարներ է ստանում եւ անգամ մասնակցում է Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմին:

Միաժամանակ, նրանք խոստովանում են, որ թեեւ ոչ մի ապացույց չունեն, բայց «առանց այդ էլ ամեն ինչ պարզ է»: Այդ ամենը գրում է ինչ-որ նեղ շրջանակներում հայտնի պրոֆեսոր՝ Զաուր անունով, որը կրում է այդ երկրի նախագահի ազգանունը:

Դրանից հետո բալթյան երկրների ճանապարհորդները տասնյակ երկրներ են այցելել՝ Մարոկկոյից մինչեւ Վրաստան եւ Ավստրալիայից մինչեւ Ամերիկա, իսկ Բաքու չեն գնացել, իբր տեսեք, թե որքան անձնական արգահատանք ունեն այդ երկրի հանդեպ:
Բայց մարկետինգի տեսանկյունից, կարծում եմ, Ադրբեջանի չափից ավելի ուշադրությունը անհայտ բլոգերների նկատմամբ դրական է: Նման գովազդի համար սովորաբար միլիոնավոր դոլարներ են վճարում, իսկ այստեղ բանտարկում են հայկական լրտեսին եւ պրոցեսը գործի դրվեց: Դեռեւս նրանք չեն հասկանում, որ յուրաքանչյուր նման հրապարակում մեր մասին իրենց ստորացնում է, իսկ մեզ վեր բարձրացնում: Մենք հիմա բարձունքի վրա ենք:

Ավելի վատ կլիներ, եթե նրանք մեզ ընդհանրապես չարձագանքեին, քանի որ գովազդի համար մենք միջոցներ չունենք: Այդ դեպքում մեզ դժվար կլիներ պատմել Ղարաբաղի բնության ու ճարտարապետության մասին: Ասենք, մի 20 մարդ կդիտեր ֆիլմը, իսկ Բաքվի հիստերիկ պահվածքից հետո այն դիտել է մոտ 100 հազար մարդ»,-ընդգծել է Լապշինը: