Երեւանում, այսօր՝ փետրվարի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 02։40-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից» (Նուբարաշենի հոգեբուժարան), որ 7-րդ հատուկ հսկողության բաժանմունքում հիվանդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործածը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2016 թվականին ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով դատապարտված եւ նույն դատարանի որոշմամբ հարկադիր բուժման մեջ գտնվող Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի՝ 49-ամյա Կարինե Հարությունյանն է։ Նա ինքնասպանություն է գործել հիվանդասենյակում, ջեռուցման համակարգի խողովակից գլխաշորով կախվելու միջոցով։

Աղբյուրի տեղեկություններով՝ Կարինե Հարությունյանը 2016 թվականին Արագած գյուղում սպանել էր իր մորը։