Այսօրվանից սկսվել են Նուբարաշենի ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Ղլեչյանի խոսքով՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ համատեղ քայլեր է ձեռնարկում՝ վթարված կոյուղագիծը կառուցելու եւ շահագործելու համար:

«Մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ վաղուց ենք ունեցել այս խնդրի շուրջ քննարկումներ եւ պայմանավորվածություններ, սակայն հիմա արդեն ձեռք ենք բերել համապատասխան սարքավորումներ, խողովակներ, որպեսզի աշխատանքները սկսվենե եւ ստեղծված իրավիճակը կարգավորվի»,- ասաց նա:

Գոռ Ղլեչյանը հավելեց, որ կոյուղու վերակառուցման աշխատանքներում կներգրավվեն նաև Էրեբունու եւ Նուբարաշենի վարչական շրջանների թաղապետարանները: