Խոյ. Այսօր ձեր ուղեկիցը կլինի հաջողությունը: Մոտենում է այն իրադարձությունների ժամանակը, որոնք կլինեն ձեզ համար անակնկալ, սակայն նաեւ ձեռնտու եւ հետաքրքրական: Կարող եք այս բարենպաստ ժամանակաշրջանը օգտագործել ձեռնարկչական գործունեության տան գնման գործարքների իրականացման համար:

Ցուլ. Հնարավոր է արտասահմանից գործնական հաճելի նորություններ իմանաք: Եթե թարգմանիչ եք, մենեջեր կամ քաղաքագետ ու տարբեր ժողովուրդների պատմամշակութային ժառանգության մասնագետ, ապա աստղերը ձեր կողմից կլինեն այսօր: Մի հրաժարվեք նախորդիվ պլանավորված ուղեւորություններից, լինեն դրանք գործնական կամ անձնական բնույթի:

Երկվորյակ. Այսօր հակված եք ամեն բան խմբագրելու ձեր կյանքում եւ աշխատավայրում եւ բերելու անհրաժեշտ վիճակի: Արդյունքն իրեն սպասեցնել չի տա եւ շուտով կզգաք կարգավորվածության դրական ազդեցությունը: Գործեք անշտապ, ամեն բան ծանրութեթեւ անելով, այլապես խնդիրների մեջ կհայտնվեք:

Խեցգետին. Այսօր դուք հատկապես խոցելի եք: Հնարավոր է սեզոնային հիվանդություններ ձեռք բերեք կամ ունենաք խնդիրներ ստամուքսի, լեղապարկի եւ մարսողության հետ: Հարմար օր է բժշկա-պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ անցնելու համար: Այսօր խուսափեք յուղոտ սննդից:

Առյուծ. Այս օրը խորհրդանշում է թարմացում եւ նորացում: Հատկապես կցանկանաք փոփոխություններ մտցնել մասնագիտական կյանքում եւ տան դասավորության մեջ: Այսօր անակնկալ կերպով կարող է ձեր ֆինանսական վիճակը փոխվել:

Կույս. Առողջական խնդիրները կարող են այսօր զգացնել տալ իրենց: Անկայուն կլինի զգացմունքային դաշտը: Այսօր հատկապես հակված կլինեք նյարդային քայլեր անելու: Քինախնդրություն ցուցաբերելու կարիք ամենեւին չկա: Պահպանեք հոգեկան հավասարակշռությունը:

Կշեռք. Աշխատանքային առաջխաղացումը կարող է շատ ժամանակ խլել ձեզանից: Նոր հետաքրքրություններ որոնեցեք,որոնք այս պահին կզբաղեցնեն ձեզ: Ապագային նայեցեք լավատեսորեն: Երեկոյան հաճելի կլինի զբոսանքները:

Կարիճ. Աստղերը բարեհաճորեն կհետեւեն, թե ինչպես քայլ առ քայլ կբարձրանաք մասնագիտական սանդուղքով: Նոր ձեռնարկը, որով դուք զբաղվում եք, կարող է դառնալ բավական լավ եկամտի աղբյուր ձեր համար: Հստակեցրեք ձեր առաջնահերթությունները եւ շարունակեք գործել այդ հունով:

Աղեղնավոր. Հնարավոր է չնախատեսված անհասկացողություն եւ բախումներ առաջանան գործընկերների հետ հարաբերություններում: Բավարարվեք նույնիսկ փոքր եկամտով, քանի որ կտրուկ ֆինանսական բարելավման սպասել այս փուլում պարզապես չարժե:

Այեղջյուր. Աստղերն այսօր կօգնեն ձեզ վտանգի պահին եւ ուժ ու վստահություն կհաղորդեն ձեզ: Բարդ իրավիճակներից դուրս գալու համար խնդիրը կարգավորեցեք գաղափարախոսական մակարդակում: Պահպանեցեք հավասարակշռությունը եւ ամեն բան կըկնի իր հունի մեջ կարճ ժամանակ անց:

Ջրհոս. Այսօր սովորականից ավելի ակտիվ կլինեք ձեր գործողություններում: Նշանի շատ ներկայացուցիչների մոտ նոր գիտելիքների յուրացման հետաքրքրություն կառաջանա: Այս փուլում շատ բան կսովորեք, որը անգնահատելի փորձ կդառնա ձեր հետագա ողջ կյանքի համար: Փորձառու վստահելի մարդկանցից կարող եք խորհուրդ հարցնել:

Ձկներ. Ամսվա կես է, թեեւ, սակայն կարող են աշխատավայրում փոխատեղումներ սկսվել, ուստիեւ այս օրերին հատկապես կարիք չկա առանձնանալու ընդհանուրից:Եթե ամեն բան լավ դասավորվի, ապա հնարավոր են գումարային նոր մուտքեր: Հաջողության կհասնեք, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ: Կարիք չկա ոչ իրականությունը իդեալականացնելու, ոչ էլ բացասական երանգներն առավել խտացնելու: