Գյումրիում այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթարի հետեւանքով 34-ամյա տղամարդն ու 23-ամյա կինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: NEWS.am-ի հետ զրույցում «Գյումրի ԲԿ-ի» փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ասաց, որ իրենց մոտ տեղափոխվածների վիճակը ծանր է, այս պահին նրանք հետազոտվում են, որից հետո կվիրահատվեն:

«Տղամարդու մոտ փայծաղի վնասվածք եւ կողերի կոտրվածք կա, աղջկա մոտ՝ գանգուղեղային վնասվածք»,-ասաց նա:

Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: