«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում հրապարակվել է նախորդ տարվա 3–րդ եռամսյակում գրանցված գործազրկության եւ զբաղվածության մակարդակների վերաբերյալ ցուցանիշները:

2017 թ. երրորդ եռամսյակում հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը 2016 թվականի համեմատ նվազել է՝ կազմելով 16,5%: 2016 թ. այդ ցուցանիշը կազմել է 18%:

«Փաստը» ԱՎԾ տվյալներից տեղեկանում է, որ 2017թ. հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 76700 մարդ: 2016 թվականի համեմատ այս ցուցանիշը եւս նվազել է՝ 2016 թ. այն կազմել է 79200 մարդ:

Ինչ վերաբերում է 2017 թ. զբաղվածության մակարդակին, ապա անցած տարվա երրորդ եռամսյակում այն կազմել է 52,9%: 2016 թ. համեմատ այս ցուցանիշն ավելացել է: 2016 թ. զբաղվածության մակարդակը կազմել էր 50%:

2017 թ. 3–րդ եռամսյակում զբաղվածների ցուցանիշը կազմել է 1032800 մարդ, իսկ 2016 թվականին՝ 1006200:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում