Չեխիայի Գորնի Կալնա գյուղի գեղարվեստական արվեստանոցում ավարտվում է Գրիգոր Նարեկացու քանդակի ստեղծման աշխատանքը, որը պետք է նվիրվի Հռոմի Պապին:

Քանդակի հեղինակը հայկական ծագմամբ 77-ամյա ֆրանսիացի Դավիթ Բաբայանն է, հաղորդում է ՍՏԿ գործակալությունը:

Բրոնզե արձանի բարձրությունը մոտ 2 մետր է:

Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը 2016-ին Հռոմի պապին նվիրեց Սբ. Գրիգորի փոքրիկ բրոնզե արձանիկը: Պապին շատ դուր եկավ արձանիկը, ուստի Հայաստանի նախագահը որոշեց նրա համար որպես նվեր պատրաստել ավելի մեծ չափի արձան, ասել է քանդակագործը` հավելելով, որ իր համար ամենադժվարը Գրիգոր Նարեկացու ոգին փոխանցելն էր:

Մարտի 7-ին արձանը կտեղափոխվի Վատիկան:

Նշենք, որ 2015-ին Հռոմի Պապը հայ գրող Գրիգոր Նարեկացուն շնորհեց «Եկեղեցու ուսուցիչ» տիտղոսը: