Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ կարգազանց հետիոտները ևս հայտնվելու են ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում։

Փետրվարի 15-ին, ՃՈ առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել: Այս անգամ ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կարգազանց հետիոտները:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 131-րդ հոդվածը նախատեսում է, որ ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 5000 դրամի չափով:

Բացի այդ, ճանապարհային երթեւեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելու, ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 3000 դրամի չափով։