Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ թիվ 25 հասցեում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է պատին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի 81 SX 008 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է գազի հաշվիչին եւ ճնշման կարգավորիչին, այնուհետեւ բետոնե արգելապատնեշին, ինչի հետեւանքով 1996 թ. ծնված Մ. Ս.-ը հոսպիտալացվել է, իսկ 1997 թ. ծնված Է. Օ.-ը, Ս. եւ Խ. Կ.-երը տեղի ուժերով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները փակել են գլխավոր գազի կայանից դուրս եկող խողովակի փականը: