Փետրվարի 19-ին` Թումանյանի ծննդյան 149-ամյակի առթիվ, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը, Վիրահայ համայնքի բնակիչների և թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ այցելեց Խոջիվանք պանթեոն,ապա

«Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակույթի կենտրոն, որտեղ մասնակցեցին տիկնիկային նոր թատրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին Yelaket.am-ին հայտնեց Էրեբուն վարչական շրջանի մամուլի պատասխանատու Արթուր Օսիպյանը։

Օրվա խորհրդի հետ կապված Դավիթ Գրիգորյանը տուն-թանգարանին նվիրեց Լուսիկ Ագուլեցու <<Անցյալի Մասունքներ >> հավաքածուն:

Հանդիպման վերջում վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակույթի կենտրոնի ողջ անձնակազմին հրավիրեց մասնակցելու «Էրեբունի-Երևան 2800»- ամյակին նվիրված միջոցառումներին: