Հանրապետության հրապարակում գտնվողն Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի հետ կապված 6 աճուրդ է իրականացվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Անկեղծ ասած, այս պահին ունենք առաջարկ, վարչապետի որոշման նախագիծ է պատրաստվում՝ բանակցող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Մենք կբանակցենք այն կողմի հետ, որը ցանկություն ունի ձեռք բերելու շենքը: Պետք է նայենք ներդրման չափերը, պետք է հասկանանք՝ ինչ կառույց է լինելու Հանրապետության հրապարակում, որից հետո կտեղեկացնենք»,-ասաց Արման Սահակյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2017-ի ամռանը կառավարության որոշմամբ օտարման ենթակա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը որոշվել է հանել աճուրդի: Աճուրդ մեկնարկային գինն է 13223400652 ՀՀ դրամ է եղել:

Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ շենքի պոտենցիալ գնորդներն են վարչապետ Կարեն Կարապետյանը, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ մեկ այլ գործարար: Նշվում էր, որ նախարարության շենքը, թերեւս, կվաճառվի 27 միլիոն դոլարով»: